Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Առանց հատուցման Բաքվի հայկական ջարդերի էջը չի փակվի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Առանց հատուցման Բաքվի հայկական 
ջարդերի էջը չի փակվի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախի հարցը որակական այլ հարթության մեջ կդիտակվեր եւ այսօր էլ դեռ կարող է դիտարկվել, եթե Սումգայիթի, Բաքվի, Գանձակի եւ Մարաղայի դեպքերը  ձեւակերպվեն որպես ցեղասպանություն։ Դա բոլորովին այլ հարթություն կտաներ հարցի կարգավորումը եւ հնարավորություն չէր տա ադրբեջանական կողմից շահարկել իր, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության վերականգնման» խաղաքարտը։ Բնականաբար, ցեղասպանական գործողություն իրականացնող կողմի հետ պարզապես անիմաստ կլիներ խոսել փոխզիջման կամ «խաղաղ համագոյակցության» հեռանկարի մասին։

Ադրբեջանի հայատյացության հերթական դրսեւորումը վերջերս թողարկված դրոշմանիշն է, որտեղ Արցախի տարածքը «ախտահանվում» է, այսինքն՝ Ադրբեջանը Արցախի հարցը պատկերացնում է միայն հայերի լիակատար հեռացման ճանապարհով։ Այս դեպքում անգամ Ադրբեջանի կողմից հպանցիկ առաջարկվող մշակութային ինքնավարության տրամադրումն է զավեշտալի հնչում։

Նկատենք, որ հայատյացության խրախուսումը շարունակվում է անգամ պատերազմում «հաղթելուց» հետո, ինչը թերեւս խոսում է շատ կարեւոր հոգեբանական խնդրի մասին, այն է՝ Ադրբեջանի իշխանություններն ու հասարակությունը ենթագիտակցության մակարդակում այդպես էլ իրենց հաղթող չեն համարում...»:

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am