Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արցախում մեկ օրում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպքեր

Արցախում մեկ օրում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության ութ նոր 
դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երկրում շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող հակահամաճարակաբանական միջոցառումները:

Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 61 թեստավորում, ինչի արդյունքում հայտնաբերվել են կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպքեր: Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև ձևերն ամբուլատոր եղանակով բուժվում տնային, իսկ ծանր ձևերը՝ ստացիոնար պայմաններում:

Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում են ստանում 39 վարակակիր: Ընդհանուր առմամբ, ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից թեստավորման նպատակով 17 923 նմուշառում է իրականացվել, որոնցից կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2 031 անձի մոտ:

Արձանագրվել է մահվան 31 դեպք, որից 29-ի մոտ մահը գրանցվել է հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, իսկ կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու մոտ մահը վրա է հասել ուղեկցող այլ հիվանդության պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am