Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիի ռուսական ռազմաբազայում սկսվել է պատվաստման գործընթաց

Գյումրիի ռուսական ռազմաբազայում սկսվել է պատվաստման գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված բազայում «Սպուտնիկ-V» պատվաստանյութի առաջին չափաքանակով սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստելու գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1000 դեղաչափ, տրամադրվել է ՌԴ ՊՆ-ի՝ Գյումրիում գտնվող զինվորական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղին: Պատվաստումների ընթացքում բարդություններ չեն գրանցվել: Պատվաստումն իրականացվում է կամավոր՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց գրավոր համաձայնության հիման վրա:

Ընդհանուր առմամբ, Հարավային ռազմական օկրուգին տրամադրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 23 հազար դեղաչափ: Մինչ օրս, պատվաստանյութի ամբողջ բաղադրիչը ստացել է ավելի քան 6 հազար զինվորական և բժշկական անձնակազմի ներկայացուցիչ: Եվս 14 հազար զինվորական ստացել է պատվաստանյութի առաջին չափաքանակը: Առաջիկա երկու ամսում նախատեսվում է պատվաստել Հարավային ռազմական օկրուգի զորամասերի ավելի քան 60 հազար զինծառայողի և քաղաքացիական անձանց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am