Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ռազմագերիների հարցն առայժմ չի լուծվում...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ռազմագերիների հարցն առայժմ չի 
լուծվում...

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկովյան վերջին հանդիպումը հաստատեց շրջանառվող այն տեղեկությունը, որ Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանին վերադարձնել ռազմական գործողություններից հետո գերեվարված զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց: Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած փաստարկները, թե ռազմական գործողություններից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչներ են, չեն տեղավորվում որեւէ միջազգային իրավական նորմի տրամաբանության կամ մարդկային առողջ բանականության մեջ: Ավելին, ամբողջովին հակասում են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիային, որն ընդունվել է 1949 թ. օգոստոսի 12-ին եւ ուժի մեջ մտել 1950-ին: Ադրբեջանը, մասնավորապես, խախտում է կոնվենցիայի 118-րդ եւ 119-րդ հոդվածների պահանջները: Ադրբեջանաթուրքական տանդեմը փորձում է ռազմագերիներին քաղաքական առեւտրի օբյեկտի վերածել եւ որոշակի զիջումներ կորզել հայկական կողմից: Նրա այդ գործողությունները չեն տեղավորվում եռակողմ հայտարարության եւ խնդիրը կարգավորող միջազգային իրավունքի նորմերի շրջանակում, հետեւաբար, հայկական կողմը պետք է համապատասխան գործընթաց սկսի մարդու իրավունքների միջազգային կառույցներում: Ստացվում է, որ ադրբեջանաթուրքական զույգը հայկական կողմին ստիպում է ռազմագերիների խնդրի կարգավորմանը հասնել ոչ եռակողմ հայտարարության շրջանակներում»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am