Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մի շարք ապրանքների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Մի շարք ապրանքների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից. ԱԺ հանձնաժողովը 
հավանություն տվեց նախագծին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով ընդլայնվում է միջանկյալ սպառման և կապիտալ սպառման ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ այս օրենքով միջանկյալ սպառման ապրանքներ և կապիտալ սպառման ապրանքներ ներմուծելու ժամանակ մի շարք լրացուցիչ ապրանքներ՝ ընդհանուր գումարով միջինը 70 մլրդ դրամի չափով, ազատվում են սահմանին ավելացված արժեքի հարկով հարկման պարտավորությունից: «Արդյունքում այդ տնտեսավարողների մոտ լրացուցիչ լիկվիդային միջոցներ կգեներանան: Տարբեր գնահատականներով՝ ընդհանուր տնտեսության օգուտն այս օրենքի ընդունման դեպքում կարող է 700 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամի հասնել»,- ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ հեշտացվում է վարչարարությունը, մրցակցային տեսանկյունից առավել հավասար դաշտ է ստեղծվում: «Մինչ այդ նմանատիպ արտոնությունները տրամադրվում էին կառավարության որոշման հիման վրա: Այսինքն՝ եթե տնտեսավարողը տեղյակ էր լինում այդպիսի գործիքի, կարողանում էր օգտվել, իսկ եթե տեղեկացված չէր լինում՝ չէր կարողանում: Իսկ հիմա դա կլինի ավտոմատ կերպով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց՝ նախագիծը դրական ազդակ է տնտեսության համար:

Այսպիսով, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա մի շարք ապրանքների ներմուծումը ևս կազատվի ավելացված արժեքի հարկից. հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Այդպիսի ապրանքներից է, օրինակ, եղեգնաշաքարի հումքը:

Մի քանի պատգամավորներ վերապահումներ ունեին ցանկում ներառված որոշ ապրանքների վերաբերյալ:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]