Տնտեսություն

«Կոմերսանտը» շրջանառության մեջ է դրել Հայաստանը և Ադրբեջանը կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզ

1 րոպեի ընթերցում

«Կոմերսանտը» շրջանառության մեջ է դրել Հայաստանը և Ադրբեջանը կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը շրջանառության մեջ է դրել Հայաստանը և Ադրբեջանի կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երկաթուղային հաղորդակցության մասին կետ կա հունվարի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ:

Ըստ լրատվամիջոցի հրապարակած քարտեզի` երկաթգծերից մեկը սկիզբ կառնի Երևանից և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունով կշարունակվի դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս երկաթգիծը կսկսվի Թուրքիայի Իգդիր քաղաքից և կձգվի Նախիջրանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջան, Ռուսաստան երթուղիով, իսկ երրորդը կմիավորի Երևանը, Նախիջևանը, Ադրբեջանն ու Ռուսաստանի Դաշնությունը:

Հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով սահմանվում է, որ տարածաշրջանում պետք է իրականացնել տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում