1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պանդեմիան զբոսաշրջությունից ստացվող Վրաստանի եկամուտը կրճատել է 82 տոկոսով

Պանդեմիան զբոսաշրջությունից ստացվող Վրաստանի եկամուտը կրճատել է 82 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում 2020 թվականի 11 ամիսների ընթացքում միջազգային զբոսաշրջությունից եկամուտը կրճատվել է 82 տոկոսով: Այդ ընթացքում միջազգային զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 527 մլն դոլար: Այդ գումարի մեծ մասը՝ 427 մլն դոլարը, ծախսվել է մինչ երկրում «լոքդաունի» հայտարարումը: Ավիահաղորդակցության փակումից հետո Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է ընդամենը 100 մլն դոլար եկամուտ:    

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով apsny.ge-ն, նշված ժամանակահատվածում միջազգային զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 7 մլն 608 հազար 656-ով կամ 81 տոկոսով, այսինքն` Վրաստանը նախորդ տարի ընդունել է մոտավորապես այնքան զբոսաշրջիկ, որքան 2010 թվականին:   

2020-ին Վրաստան առավել շատ այցելող երկրների ցանկը հետևյալ տեսքն ունի.

  1. Թուրքիա- 335 հազար 949 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 71 տոկոս
  2. Ադրբեջան- 295 հազար 175 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 80,7 տոկոս
  3. Հայաստան- 261 հազար 295 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 80,9 տոկոս
  4. Ռուսաստան- 209 հազար 169 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 85,8 տոկոս
  5. Վրաստան (ոչ ռեզիդենտներ) – 140 հազար 848 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 71,2 տոկոս
  6. Ուկրաինա-  42 հազար 428 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 79, տոկոս
  7. Իսրայել- 25 հազար 791 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 87,4 տոկոս
  8. Իրան- 17 հազար 53 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 88 տոկոս
  9. Ուզբեկստան- 14 հազար 470 այցելու, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 13,8 տոկոսով
  10. Բելառուս- 14 հազար 340 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 78,3 տոկոս

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]