Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ ցրտեր են սպասվում

Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ ցրտեր են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա հաջորդ շաբաթ կներթափանցեն անոմալ սիբիրյան սառնամանիքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի աշխատակից Եվգենի Տիշկովեցը:

«Ամենահետաքրքիրը հաջորդ շաբաթ է, երբ սկսվում է արկտիկական օդային զանգվածների ներթափանցումը, ջերմաստիճանի ֆոնը շատ ուժեղ կփոխվի, կլինի անոմալ ցածր, և մենք կհայտնվենք իսկական սիբիրյան ձմռան պայմաններում»,-ասել է նա:

Օդերևութաբանի տեղեկություններով հունվարի 11-ին օդի ջերմաստիճանն առավոտյան կնվազի մինչև -15…-20, իսկ ահա կեսօրին սպասվում է -12…-17: Հաջորդող օրերին սպասվում է -20…-25, տեղ-տեղ նույնիսկ կանխատեսվում է -27: Նա նշել է, որ նման ցրտեր չեն եղել ինչպես նախորդ տարի, այնպես էլ դրան նախորդող ձմռանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am