Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 1100 բնակչի

Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 1100 բնակչի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ռազմական բժիշկների արտագնա ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերի բնակիչներին 

Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակելի տարածքներում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքներն ապահովելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով, որ հունվարի 4-ին ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել  Մարտունու շրջանի Ննգի գյուղի ավելի քան 50 բնակչի:  Նրանք ընդհանուր առմամբ օգնել են  Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1100 բնակչի, այդ թվում՝ 135 երեխայի:

Արտագնա ստորաբաժանումներին դիմած բոլոր քաղաքացիները խորհրդատվություն են անցել թերապևտների, վիրաբույժների և այլ որակավորված մասնագետների մոտ՝ ստանալով անհրաժեշտ նշանակումներ:

Տեղի բնակիչների դիմումները որպես կանոն կապված են տարբեր քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am