Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը սկսում է ուրանի հարստացման գործընթացը մինչև 20 տոկոս

Իրանը սկսում է ուրանի հարստացման գործընթացը մինչև 20 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ուրանի 20 տոկոս հարստացման գործընթաց է սկսել Ֆորդոուի միջուկային օբյեկտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է կառավարության խոսնակ Ալի Ռաբիան:

Ավելի վաղ Իրանը վավերացրել էր խորհրդարանի կողմից նախաձեռնած «Պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոց» օրենքը, որը ենթադրում է 20 տոկոս և ավելի հարստացման մակարդակով ուրանի արտադրություն (սա համարվում է զենքի աստիճան):

«Իրանի նախագահը մի քանի օր առաջ հրամայել է սկսել հարստացումը՝ 20 տոկոս մակարդակի: Մի քանի ժամ առաջ մի շարք նախնական միջոցառումներից հետո ... սկսվեց UF6 գազի (ուրանի հեքսաֆլորիդ) մատակարարման գործընթացը: Առաջին արտադրանքը կստացվի մի քանի ժամից», - ինչպես հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը՝ ասել է Ռաբիան:

Լուսանկարը` Vahid Salemi/AP 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am