Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Հայաստանը նախկինում Թուրքիայից ներկրվող 2250 անվանում ապրանք է ներմուծելու Իրանից

Հայաստանը նախկինում Թուրքիայից ներկրվող 2250 անվանում ապրանք է 
ներմուծելու 
Իրանից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը նախատեսել է 2250 անվանում թուրքական ապրանքների ներմուծումն իրանական ապրանքներով փոխարինել։

«Թուրքական պատժամիջոցների հետ կապված՝ Հայաստանը մտադիր է իրանական ապրանքներով փոխարինել Թուրքիայից 2250 անվանում ապրանքների ներկրումը», - ասել է իրանցի պաշտոնյան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի Mehr գործակալությունը, նա նշել է, որ դա լավ հնարավորություն կլինի իրանական արտադրողների համար, և հավելել, որ հաջորդ փուլում երկիրը նույնպես Իրանից կներմուծի իրեն անհրաժեշտ հումք։

ՀՀ կառավարությունը կես տարով կասեցրել է թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը Հայաստան։ Այդ արգելքն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին և ուժի մեջ մտել նույն տարվա դեկտեմբերի 31-ին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]