Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունվար

ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից համակարգիչներ են տրամադրվել սահմանամերձ Բերդի թիվ 3 հիմնական դպրոցին

ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից համակարգիչներ են տրամադրվել սահմանամերձ 
Բերդի թիվ 3 հիմնական դպրոցին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը,  դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով գտնվելով Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում, հանդիպել է նաև Կոստյա Մարդանյանի անվան N 3 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ։  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Տեխնոլոգիական կրթությունը նոր հիմքերի վրա դնելու նպատակով՝ նախարարության կողմից որպես նվեր դպրոցին է փոխանցվել  13 համակարգիչ, որից 8-ը՝ համակարգչային դասարանին, 5-ը՝ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիաներին:

Նախարարը շրջայցի ընթացքում զրուցել է դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիաների ուսուցիչների և աշակերտների հետ։ Հակոբ Աշակյանը ընդգծել է տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը Հայաստանի առաջընթացի համար, և որ դրան հասնելու համար դպրոցում պետք է լավ սովորեն, հատկապես բնագիտական ուղղություններով հիմնավոր գիտելիքներ ունենան, ընտրեն մասնագիտություններ՝ տեխնոլոգիական ուղղություններով։ Հակոբ Արշակյանը նշել է, որ ապագայի բարձր ցուցանիշների գլխավոր հիմնասյունը դպրոցն է։ Դպրոցական տարիքից պետք է հնարավորություն ստեղծվի ծանոթանալու, սովորելու և խորանալու տեխնոլոգիաների հետաքրքիր ու բազմազան մասնագիտություններում։

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, կարևորել է դպրոցում համակարգիչների համալրումը, ընդգծել, որ այն լավ հնարավորություն է թե՛ դպրոցի, թե՛ «Արմաթ» լաբորատորիաների սաների համար՝ ստացած գիտելիքները գործնականում կիրառելու և նախագծեր իրականացնելու համար։

Նախարար Հակոբ Արշակյանը մարզում այցելել է նաև դիրքեր, ծանոթացել նոր կառուցված ենթակառուցվածքներին։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ