Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նարնջի, մանդարինի, կիվիի և կիտրոնի գների տատանումները հակամրցակցային համաձայնության արդյունք են եղել. ՏՄՊՊՀ

Նարնջի, մանդարինի, կիվիի և կիտրոնի գների տատանումները հակամրցակցային 
համաձայնության արդյունք են եղել. ՏՄՊՊՀ
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ 2020 թվականի փետրվարի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում նարնջի, մանդարինի, կիվիի և կիտրոնի գնային տատանումներով և դրանց նկատմամբ սպառողների պահանջարկով պայմանավորված ուսումնասիրության արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Բեստ ֆրութս ԱՄ», «Արտ-ֆրուիտս», «Պրոմոութ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 39 մլն դրամի չափով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետականկ հանձնաժողովից: 
Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված ընկերությունները համաձայնեցված կարգով հաշվետու ժամանակաշրջանում բարձրացրել են նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի ընթացքում առավել մեծ պահանջարկ վայելող վերոնշյալ պտուղների իրացման գները, ինչը հանգեցրել է հատկապես առևտրային ցանցերի մոտ այդ ապրանքների իրացման գների էական բարձրացման:
Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]