«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գյուղատնտեսական տոնավաճառը կգործի ամենօրյա ռեժիմով
1 րոպեի ընթերցում
![«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գյուղատնտեսական տոնավաճառը կգործի ամենօրյա ռեժիմով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1038952.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածի գյուղատնտեսական տոնավաճառը դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործի ամենօրյա ռեժիմով՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ տոնավաճառին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ։ Վերջիններս սպառողներին առաջարկում են բացառապես սեփական արտադրանքը:
Գյուղատնտեսական տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: