Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիվ հրատարակվել է նրա անտիպ նամակների առաջին հատորը

Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիվ հրատարակվել է նրա անտիպ նամակների առաջին 
հատորը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ,  Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ լույս է տեսել  «Նամականի» գրքի առաջին հատորը: Գրքում զետեղվել են Ալիշանի 1840-1870 թվականներին գրած անտիպ նամակները, որոնք ներկայացնում են նրա գիտագրական, ստեղծագործական և Մխիթարյան միաբանությունում ծավալած գործունության ընթացքը:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 24-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Այսօր մեր ժողովուրդը հոգևոր, մշակութային սննդի կարիք ունի: Այն անհրաժեշտ է  առաջ գնալու համար:  Մենք շատ ենք կարևորում մշակութային գործունեությունը, որն ուղղված է մեր հայրենակիցների, մեր ժողովրդի հոգևոր վերածննդին: Հիմա անկումային տրամադրություններ են, և մենք իրավունք չունենք  չզարգանալու, իսկ  այդ ճանապարհին հոգևոր բացադրիչը որոշիչ է: Մեր նպատակները պետք է մեզ տանեն դեպի հզորացում»,-ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը և շեշտեց՝ հույս ունի՝ Ալիշանի նամակների հրատարակումը շարունակական բնույթ կկրին, իսկ նախարարությունն իր խողովակները կծառայեցնի նման ազգանվեր, ազգանպաստ մշակութային միջոցառումների իրականացմանը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն էլ նշեց, որ «Նամականի» գրքում ներառվել են գիտական ծանոթագրություններ, թարգմանություններ: «Այս նամակները կարդալով՝ մենք տեղեկանում ենք, թե ինչպիսի մարդկանց հետ է Ղևոնդ Ալիշանը շփում ունեցել, ինչ կապեր է հաստատել աշխարհով մեկ՝ կայսրուհիներից սկսած,  գիտնականներով ավարտված: Մինչ այս հատորի հրատարակումը ծանոթ էինք Ալիշանի գրականության հայագիտական աշխատություններին, իսկ այժմ նամակագրության ժանրը հետաքրքիր լույս է սփռում նրա կերպարի վրա, որովհետև նամակները շատ անձնական են ու կարևոր բացահայտումներ են անում»,-ընդգծեց Խաչատուրյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ հատորը վաճառքի ենթակա չէ: Գրքերի մի մասը առաքվել է Մխիթարյան միաբանություն, մյուս մասը տրամադրվելու է աշխարհի մեծագույն  գրադարաններին և արխիվներին:

Միջոցառմանը տեսակապի միջոցով միացավ Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը, որը Ղևոնդ Ալիշանի նամակների հրատարակումը մեծանուն հեղինակի 200-ամյակին նվիրված լավագույն նվերն է համարում:

Նա նույնպես կարծում է, որ նամակների ընթերցմամբ՝ մենք ծանոթանում ենք Ալիշանի կերպարին: «Շատ բան գիտենք Ղևոնդ Ալիշանի գործերի մասին, բայց նամակաների միջոցով ճանաչում ենք Ալիշան անհատին, անձին,  տեղեկանում ենք, թե  ինչպես է նա հասել Սուրբ Ղազար կղզի, ապրել այնտեղ, ծանոթանում ենք նրա աշխարհընկալմանը, Մխիթարյան միաբանների հետ շփումներին: Հատորի միջոցով կարող ենք հստակ հասկանալ, թե ովքեր են եղել նրա զրուցակիցները, գործընկերները, որոնք Ալիշանին աջակցել են իր հատորները հրատարակելու հարցում»,-ասաց Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանն ու հավելեց, որ նամակների մեծամասնությունն ուղղված է Մխիթարյան միաբաններին, բայցև կան մանակներ ուղղված աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ և օտարազգի մեծամեծ հայագետների, գիտնականների, որոնց հետ Ղևոնդ Ալիշանը մշտապես պահել է կապը:

«Նամականի» գիրքը  լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուսումնասիրությամբ: Գրքի երկրորրդ և երրորդդ հատորները կհրատարակվեն 2021 թվականին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am