Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արտակ Բեգլարյանը նոր պաշտոն կզբաղեցնի Արցախի գործադիր իշխանությունում

Արտակ Բեգլարյանը նոր պաշտոն կզբաղեցնի Արցախի գործադիր իշխանությունում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտոնից հրաժարական ներկայացրած Արտակ Բեգլարյանը գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բեգլարյանն ասաց դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ըստ օրենքի` պաշտոնից ազատվելու համար պետք է կամ մեկ շաբաթում հետ չվերցնեմ դիմումս կամ երկրորդ դիմումը ներկայացնեմ: Այսօր երկրորդ դիմումը կներկայացնեմ, որից հետո ԱԺ նախագահն արձանագրությունը կկազմի, կհրապարակի, այդ պահից սկսած ես կհամարվեմ ազատված ՄԻՊ պաշտոնից: Հանրապետության նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ առկա ճգնաժամի հաղթահարման գործում ավելի օգտակար կլինի, քան ՄԻՊ պաշտոնում:

Դեկտեմբերի 22-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am