Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

 Ջորջ Քլունին պատմել է, թե ինչու են իր զավակները հավատում Սանտա Կլաուսին

 Ջորջ Քլունին պատմել է, թե ինչու են իր զավակները հավատում Սանտա Կլաուսին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջորջ Քլունին The Late Show հաղորդման ժամանակ հաղորդավար Սթիվեն Քոլբերին պատմել Է, թե ինքն ինչ Է անում այն բանի համար, որպեսզի իր զավակները հավատան Սանտա Կլաուսի գոյությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը:

Դերասանը պատմել Է «Կեսգիշերային երկինք» իր նոր ֆիլմի մասին եւ հանդիսականների հետ հաղորդակցվել Սուրբ Ծնունդի եւ Ամանոր նախաշեմին, թե ինչ Է նա այժմ անում, որպեսզի իր փոքր երեխաները (երեք տարեկան երկվորյակները՝ Ալեքսանդրը եւ Էլլան) իրենց լավ պահեն:

«Երբ նրանք առավոտյան արթնանում են (նրանք առանձին սենյակում են քնում), սկսում են միմյանց հետ զրուցել, եւ նրանց ձայնը լսվում Է դռան ետեւից: Այդ պահին ես կանգնում եմ նրանց սենյակի առջեւ եւ ասում. «Ողջո՛ւյն, Սանտա»: Եվ նա «հո, հո, հո»-ի նման մի բան Է պատասխանում: Այդ ժամանակ ես հարցնում եմ. «Այստեղ ի՞նչ ես անում»:

Իսկ նա բացատրում Է. «Պարզապես ցանկանում եմ ստուգել՝ արդյոք լավ են իրենց պահում այս երեխաները»,-պատմել Է Քլունին: «Եվ անմիջապես լսվում Է, թե ինչպես են նրանք բացականչում՝ իհարկե, լավ, Սանտա»: Այստեղ նա անհետանում Է, եւ նրանք ամբողջ առավոտյան այնքան լավ են իրենց պահում, որ պարզապես դա հնարավոր չԷ պատկերացնել»,-հավելել Է նա: Դերասանը գլխավոր դերակատարն Է եւ որպես ռեժիսոր Է հանդես գալիս «Կեսգիշերային երկինք» ֆիլմում, որի պրեմիերան Netflix-ում պլանավորված Է դեկտեմբերի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am