Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայտնի է դարձել ամենատարածված 5G սմարթֆոնը

Հայտնի է դարձել ամենատարածված 5G սմարթֆոնը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարեվերջին iPhone 12-ը գլխավորում է սիրված 5G սմարթֆոնների ցուցակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով համաշխարհային վաճառքի թվերին:

2020-ի հոկտեմբերի վերջին iPhone 12-ը զբաղեցրել է հինգերորդ սերնդի սմարթֆոնների շուկայի 16 տոկոսը:  Երկրորդ տեղում եղել է iPhone 12 Pro-ն (8 տոկոսով):

Առաջատարի ռեյտինգը կորցրել է Samsung Galaxy Note 20 Ultra-ն՝ զբաղեցնելով 3-րդ տեղը՝ 4 տոկոսով: Դրան հաջորդում են  Huawei Nova 7 5G-ն, Huawei P40 5G-ն:

Վերլուծաբանները կարծում են, որ մինչև 2020-ի վերջը iPhone 12-ը կլինի ամենավաճառվող 5G սմարթֆոնը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am