Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինը ռուս խաղաղապահներին համարում է Ղարաբաղում անվտանգության երաշխավորը

Պուտինը ռուս խաղաղապահներին համարում է Ղարաբաղում անվտանգության 
երաշխավորը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին համարում է անվտանգության երաշխավոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուս խաղաղապահները դարձել են Ղարաբաղում անվտանգության երաշխավոր: Նրանք վտանգում են իրենց կյանքը, որպեսզի վերադարձնեն տեղի խաղաղ կյանքը»,- ասել է Պուտինը:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am