Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է Սյունիքի որոշ մասերում ռուս սահմանապահների տեղակայմանը

Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է Սյունիքի որոշ մասերում ռուս 
սահմանապահների տեղակայմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Սյունիքի մարզի որոշ հատվածներում ռուս սահմանապահների տեղայակումը չի համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը նշել է «Զինուժ մեդիա»-ին տված հարցազրույցում:

«Ինքնիշխանության կորուստն այն ժամանակ է լինում, երբ անվտանգությունը ապահովված չէ։ Իսկ քայլերը, որոնք ամրապնդում են անվտանգությունը, ամրապնդում են և՛ պետության անկախությունը, և՛ ինքնիշխանությունը։ Մեր գերխնդիրն է այսօր ապահովել ռազմական անվտանգությունը, ինչը բերում է մեր ինքնիշխանության ամրապնդմանը և անկախությանը»,- ասել է նախարարը:

Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սահմանապահներ: Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am