Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է. Ելիսեյան պալատը մանրամասներ է ներկայացրել

Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է. Ելիսեյան պալատը մանրամասներ է 
ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակված՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:

«Նրա մոտ դեռ առկա են COVID-19-ին հատուկ  ախտանշաններ՝ հոգնածություն, հազ, մարմնի ցավ, որոնք չեն խանգարում նախագահին կատարել իր պարտականությունները»,-ասվում է հաղորդագրության տեքստում: Մակրոնը պարբերաբար հետազոտվում է. արդյունքները հուսադրող են:

Ֆրանսիայի առաջնորդը կորոնավիրուսի թեստ է հանձնել որոշ ախտանշանների ի հայտ գալուց հետո: Թեստի դրական պատասխանից հետո նա ինքնամեկուսացվել է 7 օրով, սակայն շարունակում է հեռավար իրականացնել իր գործառույթները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am