Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինին վստահում է ռուսաստանցիների 66,9 տոկոսը. հարցում

Պուտինին վստահում է ռուսաստանցիների 66,9 տոկոսը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 66,9 տոկոսը: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) հարցման արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հարցվողներին առաջարկել են քաղաքական գործիչների ցուցակից ընտրել նրանց, ում վստահում են 66,9 տոկոսը նշել է ՌԴ նախագահին, 29,6 տոկոսը հայտնել է նրա նկատմամբ անվստահության մասին: Բացի այդ, հարցվողները քաղաքական գործիչների ցուցակից ընտրել են նրանց, ում գործունեությունը հավանություն են տալիս. Պուտինին անունը տվել է հարծվածների 60,8 տոկոսը, նրա գործունեությանը հավանություն չի տվել 29,6 տոկոսը:

Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 7-13-ը: Նման նախաձեռնողական համառուսաստանյան հարցումներին, որոնք «ՀԿՈՒՀԿ-Սպուտնիկ»-ն անցկացնում է փետրվարից, մասնակցում են 18 տարեկանից բարձր ռուսաստանցիները: 2018 թվականի հունիսի 18-ից օրական հարցումներին մասնակցում է 1,6 հազար մարդ։  Հարցման մեթոդն է ֆիքսված և բջջային համարների՝ 11,2 հազար հարցվողների շերտավորված երկու հիմնական պատահական ընտրանքով հեռախոսային հարցազրույցը: Այս ընտրանքի համար սխալի առավելագույն չափը 95 տոկոս հավանականությամբ չի գերազանցում 1 տոկոսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am