Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ալեքսանյանն առողջական խնդիրների պատճառով չի շարունակի պայքարն աշխարհի գավաթում անհատական խաղարկությունում

Ալեքսանյանն առողջական խնդիրների պատճառով չի շարունակի պայքարն աշխարհի գավաթում անհատական խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի շարունակի ելույթները աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները Բելգրադից հայտնում են, որ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել պայքարն աշխարհի գավաթում:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց Մուսա Եվլոևին:

Նախօրեին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր: Իսկ հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Սլավիկ Գալստյանը:  67 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հրաշալի կամային որակներ ցույց տվեց և 2:4 հաշվով պարտվելիս` տուշեով հաղթեց մրցակցին՝  Ուկրաինայից Արթուր Պոլիտաևին, դառնալով աշխարհի գավաթի անհատական  խաղարկության բրոնզե մեդալակիր:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am