Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Դադիվանքից՝ Երևան». Ժողովրդական արվեստների թանգարանում հետաքրքիր ցուցահանդես-վաճառք կգործի

«Դադիվանքից՝ Երևան». Ժողովրդական արվեստների թանգարանում հետաքրքիր 
ցուցահանդես-վաճառք կգործի

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախցիներին աջակցելու նպատակով դեկտեմբերի 16-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա «Դադիվանքից՝ Երևան» խորագրով ցուցահանդես-վաճառքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնության շրջանակում ներկայացված կլինեն Դադիվանքից բերված Կտակարաններ, խաչեր, սրբապատկերներ, հուշանվերներ, ինչպես նաև հայոց պատմության կարևորագույն էջերը լուսաբանող գրքեր, ֆոտոալբոմներ։

Այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել «Դադիվանքի անուշները»՝ ժենգյալով հաց, փախլավա, գաթա՝ պատրաստված Արցախի կանանց ձեռքով։
«Դադիվանքից մի մասնիկ վերցնելով մեզ հետ՝ դեկտեմբերի 16-ին կենտրոնացնենք բոլորիս ուժերը Ժողովրդական արվեստի թանգարանում, որպեսզի հաղթահարենք ու հաղթենք նաև մշակույթով։
Միասին օգնենք մեր արցախցիներին»,-ասվում է թանգարանի տարածած հաղորդագրության տեքստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am