Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իրավիճակը Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում հարաբերականորեն կայուն է. Փաշինյան

Իրավիճակը Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում հարաբերականորեն կայուն է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահին իրավիճակը Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում հարաբերականորեն կայուն է։ Այս մասին նշել է ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցած  Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:

Նշելով, որ Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում դեկտեմբերի 11-ին հայկական  դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից՝ Փածնյանը պարզաբանել է, որ, որոշ տեղեկությունների համաձայն, հարձակմանը մասնակցություն են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ:

«Հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռևս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում և գրոհ է տեղի ունեցել:  Մեր Զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, դիմադրություն են ցույց տվել: Մենք ունենք առնվազն 6 վիրավոր, կան այլ տուժածներ, որոնց վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է»,- հայտնել է նա:

ՀՀ վարչապետը նաև ներկայացրել է, որ դեկտեմբերի 12-ին արդեն ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց որոշակի հատված՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո: «Այսօր առավոտվանից ռուսական խաղաղապահներն ավելի մեծ ուժերով մուտք են գործել տվյալ հատված և այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առնվազն խաղաղապահների ներկայությունն այդտեղ որոշակի վստահություն է տալիս, որ հետագա էսկալացիայից խուսափելու շատ մեծ հավանականություն կա»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը: - Մեր առաջ, բնականաբար, խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում շփման գծի երկայնքով:

Նրա խոսքով՝ նրբություն այն է, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս և, հետևաբար, լիարժեք եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ պետք է գտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո, որովհետև նոյեմբերի 9-ի դրությամբ այդ տարածքները եղել են հայկական, Պաշտպանության բանակի վերահսկողւթյան ներքո:

Փաշինյանը հավելեց, որ անկախ ռուս խաղաղապահների ներկայությունից, ադրբեջանական ուժերի գործողությունները միանշանակ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների խախտում են և դեկտեմբերի 13-ին Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությամբ հստակ արձանագրել է դա:

«Ի՞նչն է հապաղման պատճառը, որ հարձակման պահին խաղաղապահները տեղակայված չեն եղել այնտեղ, դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է, բայց այս պահին ամենակարևորն այն է, որ խաղաղապահները բավական շոշափելի ուժերով մուտք են գործել տարածք, որը պիտի բացառի ադրբեջանական ուժերի հետագա առաջխաղացումը: Իհարկե, Պաշտպանության բանակի ուժերը նույնպես ներկա են այնտեղ, բայց խաղաղապահների ներկայությունը վստահություն է տալիս, որ այնտեղ հնարավոր կլինի որոշակի կայունություն պահպանել»,- մանրամասնել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հին Թաղեր, Խծաբերդ հատվածում ի սկզբանե եղել են որոշակի հակասություններ իրադրության գնահատման շուրջ այն առումով, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ է գտնվել: Նա ընդգծել է, որ հայկական կողմը վստահ է իր դիրքորոշումների և ճշմարտացիության վրա և հետևողականորեն կաշխատի իր տեսակետը միջազգային գործընկերներին ցույց տալու և իրադրությունը իր ունեցած փաստարկների շրջանակում կառավարելու համար:            


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am