Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը

Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական 
ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը ժամանել է Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ առնչությամբ  Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:

«Այն Երևան է տեղափոխում Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված մարդասիրական նվիրատվությունները (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղամիջոցներ, խնամքի պարագաներ, հագուստ), որոնք բաժանվելու են հիմնադրամի կողմից: Ինքնաթիռը տեղափոխում է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի դպրոցական պարագաներ և Վեոլիա հիմնադրամի կողմից Ազնավուր հիմնադրամին տրված պարագաներ (հիգիենայի հավաքածուներ և ծածկոցներ):

Նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի կողմից հայկական հիվանդանոցներին նվիրաբերված բժշկական օգնությունը տեղափոխած ինքնաթիռից, ինչպես նաև նոյեմբերի 27-ին Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված նվիրատվությունները, Կարմիր խաչի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական բեռները և «Էլեկտրիկներ առանց սահմանների» ՀԿ-ի և Վեոլիա հիմնադրամի նվիրաբերած միջոցները տեղափոխած ինքնաթիռից հետո, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի կողմից համակարգված այս երրորդ ինքաթիռը արտահայտում է Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանը»,-ասված է հայտարարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am