Ռուսաստանն ընդլայնել Է Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 849 անուն պարունակող ցուցակը, որում ներգրավվածներն ընկնում են Ուկրաինայի դեմ անհատական պատժամիջոցների տակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
Այժմ ցանկում կա 849 ազգանուն, 2018-ի նոյեմբերի նախնական տարբերակում դրանք 322-ն էին:
Տվյալ որոշումը դեկտեմբերի 7-ին ստորագրել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից ՝ դեկտեմբերի 11-ին:
Սեպտեմբերին այդ ցուցակում է հայտնվել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի հոկտեմբերի 22-ին հրամանագիր է ստորագրել ռուսաստանցիների նկատմամբ Ուկրաինայի ոչ բարեկամական և միջազգային իրավունքին հակասող գործողությունների կապակցությամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում