Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1861 թ. դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնվում է Արեւելյան թատրոնը։ Բացման առթիվ ճառ է ասում Միքայել Նալբանդյանը։

-1919 թ. դեկտեմբերի 14-ին Ուզունլարում բոլշեւիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձեւ է ընդունում կալվածատիրությունը վերացնելու եւ հողային կոմիտեներ ստեղծելու մասին։

-1812 թ. դեկտեմբերի 14-ին ավարտվեց ռուս-ֆրանսիական պատերազմը։

-1900 թ. դեկտեմբերի 14-ը համարվում է Քվանտային մեխանիկայի ստեղծման օր։

-1936 թ. դեկտեմբերի 14-ին ծնվել է Տիգրան Լեւոնյանը՝ հայ ճանաչված օպերային երգիչ, դրամատիկական տենոր, օպերային ռեժիսոր (մահ.՝ 2004 թ.)։

-1947 թ. դեկտեմբերի 14-ին մահացել է Գուրգեն Ալեմշահը՝ հայ կոմպոզիտոր, խմբավար եւ դիրիժոր (ծնվ.՝ 1907 թ.)։

-1825 թ. դեկտեմբերի 14-ին ծնվել է Ստեփան Ոսկանյանը՝ հայ հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, մանկավարժ։

Մ. Ա.








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]