Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինայում անցկացվել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ

Ուկրաինայում անցկացվել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում և մատուռներում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «AnalitikaUA.net»-ը,  Կիևում Սրբոց Նահատակաց մատուռում աղոթքը հնչել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում Հայերի միության, ինչպես նաև Կիևի հայ համայնքի ներկայացուցիչները:

Պարբերականը նշում է, որ երկրի շատ շրջաններում հայկական համայնքներն ամեն տարի տարբեր միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]