Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ճապոնիայում եւս 134 հազար հավ կոչնչացնեն թռչնագրիպի պատճառով

Ճապոնիայում եւս 134 հազար հավ կոչնչացնեն թռչնագրիպի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 134 հազար հավ կոչնչացվի Ճապոնիայի Հիրոսիմայի արեւմտյան պրեֆեկտուրայում՝ այնտեղ թռչնագրիպի բռնկում հայտնաբերվելու պատճառով: Դեկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիվանդության օջախն արձանագրվել Է Միհարա քաղաքի թռչնաֆերմաներից մեկում: Այնտեղ անցած հանգստյան օրերին սատկել Է 11 հավ, իսկ տեղ ժամանած մասնագետները հավաստել են, որ դա տեղի Է ունեցել թռչնագրիպի պատճառով: Այդ առնչությամբ, տեղական իշխանությունները կարգադրել են միջոցներ ձեռնարկել հավերի ոչնչացման եւ տարածաշրջանում սանիտարական վերահսկողության ապահովման համար: Դա Հիրոսիմայում թռչնագրիպի առաջին դեպքն Է 2004 թվականից ի վեր: Ավելի վաղ վարակի օջախներ են հայտնաբերվել Ճապոնիայի Կագավայի, Միյաձակիի, Նարայի, Ֆուկուոկայի, Հյոգոյի հինգ պրեֆետուրաներում: Այս կապակցությամբ այդ տարածաշրջաններում միասին վերցված ոչնչացված Է ավելի քան 2 միլիոն հավ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am