Հասարակական

Կյանքից հեռացել է հայանպաստ դիրքորոշումներով հայտնի սենատոր Փոլ Սարբեյնսը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է հայանպաստ դիրքորոշումներով հայտնի սենատոր Փոլ Սարբեյնսը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 88-րդ տարում մահացել է հայանպաստ դիրքորոշումներով հայտնի ԱՄՆ սենատոր Փոլ Սարբեյնսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է նրա որդին` կոնգրեսական Ջոն Սարբեյնսը:

«Հայրս ՝ սենատոր Փոլ Ս. Սարբեյնսը, այսօր երեկոյան խաղաղ մահացավ Բալթիմորում»,- նշել է Ջոն Սարբեյնսը:

Փոլ Սարբեյնսը ծնվել է 1933թ., ԱՄՆ Սոլսբերի քաղաքում: Ազգությամբ հույն է: Իր գործունեության ընթացքում աչքի է ընկել հայանպաստ դիրքորոշումներով: Նրա որդին` Ջոն Սարբեյնսը 2007թ. ԱՄՆ կոնգրեսական է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում