Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բայդենը հայտարարել Է, որ մտադիր Է Իրանի, ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի նկատմամբ առաջանորդվել բազմակողմանի մոտեցմամբ

Բայդենը հայտարարել Է, որ մտադիր Է Իրանի, ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի նկատմամբ առաջանորդվել բազմակողմանի մոտեցմամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հայտարարել Է, որ մտադիր Է առաջնորդվել բազմակողմանի մոտեցմամբ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ քաղաքականության հարցում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա արել Է CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը ցուցադրվել Է դեկտեմբերի 3-ի երեկոյան:

Դեմոկրատը նշել Է, որ Վաշինգտոնն իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների համատեքստում պետք Է աշխատի «Եվրոպայի եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (երկրների հետ) մերձավոր հարաբերությունների» վերականգնման վրա: «Մասամբ դա պայմանավորված Է այն բանով, որպեսզի Եվրոպային մեր կողմը վերադարձնելու հնարավորություն ստանանք»,- նշել Է Բայդենը:

«Մենք չենք կարող Իրանին թույլ տալ, որ միջուկային զենք ստանա»,- նշել Է դեմոկրատը՝ քննադատության ենթարկելով Միացյալ Նահանգների գործող ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցումը Թեհրանի նկատմամբ: «Սակայն ես հաստատ գիտեմ. մենք չենք կարող դրան հասնել միայնակ: Ուստիեւ այն հարցերը լուծեիս, որոնք վերաբերում են ոչ միայն Իրանին, այլեւ Ռուսաստանին, Չինաստանին եւ մի շարք այլ երկրների, մենք պետք Է լինենք (երկրների) ավելի խոշոր խմբի մասնակիցներ»,- եզրափակել Է Բայդենը:

Ավելի վաղ դեմոկրատն արտահայտվել այն բանի օգտին, որպեսզի աշխատեն Միացյալ Նահանգներին վերադարձնել իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակիցների կազմ: ԱՄՆ-ի ընտրյալ նախագահի խոսքով՝ Թեհրանի միջուկային մշակումները վերահսկող համաձայնագիրը «տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն միջոցն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am