Պատմության հետագծով
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1853 թ. դեկտեմբերի 4-ին ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ։
- 1987 թ. դեկտեմբերի 4-ին մահացել է Ռուբեն Մամուլյանը՝ ամերիկահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր, կինոյում մի շարք նորարարությունների հեղինակ (ծնվ.՝ 1897 թ.):
- 2003 թ. դեկտեմբերի 4-ին հայ պատմաբանները եւ հնագետները Ջուղայի խաչքարերի ոչնչացման կապակցությամբ միջազգային կազմակերպություններին համապատասխան պաշտոնական բողոք ներկայացրեցին:
- 2007 թ. դեկտեմբերի 4-ին մահացել է Զարուհի Դոլուխանյանը՝ հայ օպերային երգչուհի (ծնվ.՝ 1918 թ.):
- 1738 թ. դեկտեմբերի 4-ին ծնվել է Միքայել Չամչյանը՝ հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան եւ մանկավարժ։ Մխիթարյան միաբանության անդամ է եղել։
- 1827 թ. դեկտեմբերի 4-ին ծնվել է Գարեգին Զարբհանալյանը՝ հայ բանասեր, մատենագետ, գրականագետ, պատմաբան, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1848 թվականի հունվարի 17-ից։
- 1914 թ. դեկտեմբերի 4-ին մահացել է Խաչիկ Մուրադովը՝ հայաստանցի քուրդ բանաստեղծ, թարգմանիչ: Գրական անունը՝ Կաչախե Մրադ։
- 1952 թ. դեկտեմբերի 4-ին մահացել է Կարեն Հորնին՝ հայտնի հոգեբան, հոգեթերապեւտ եւ հոգեվերլուծաբան։ Նեոֆրոյդիզմի ներկայացուցիչներից է, ով կարեւորել է մշակութային եւ սոցիալական գործոնների ազդեցությունը անձի ձեւավորման վրա։ Ընդգծում է մանկության ժամանակ երկու պահանջմունքների՝ բավարարման եւ անվտանգության պահանջմունքների կարեւորությունը։ Հորնին պնդում էր, որ ծնողների եւ երեխաների միջեւ հարաբերությունները անձի զարգացման որոշիչ գործոն են։
- 1967 թ. դեկտեմբերի 4-ին մահացել է Հակոբ Անտոնյանը՝ հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ։
Հիշարժան փաստեր
- Միջին չափի փեթակում, որում ապրում են մի քանի հազար մեղուներ, տարեկան կարող են հավաքել 20-45 կգ մեղր՝ կախված տեղանքից, եղանակից եւ այլ գործոններից:
- 100 գրամ մեղր հավաքելու համար մեղուն պետք է թռչի մոտ 46 հազար կիլոմետր, ինչը գերազանցում է երկրի հասարակածի երկարությունը:
- Մարդու օրգանիզմի կողմից մեղրը յուրացվում է գրեթե 100 տոկոսով:
- Թունավոր ծաղիկներից հավաքված փոշուց պատրաստված մեղրը նույնպես թունավոր է՝ կախված ծաղկի թունավորության աստիճանից:
- Ջերմային մշակման արդյունքում մեղրում քայքայվում են օգտակար նյութերը, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում այն խառնել թեյի կամ եռացրած ջրի հետ:
- Մեղրի բաղադրության մեջ մտնում են ավելի քան 300 տարբեր սննդանյութեր: Իսկ սննդային արժեքով այն երկու անգամ ցածր է ընկույզից, բայց գրեթե երկու անգամ գերազանցում է մսին:
- Օգնում է օրգանիզմին ազատվել ալկոհոլից, այդ պատճառով էլ խումհարի ժամանակ մի փոքր մեղրը բարելավում է ինքնազգացողությունը:
- Հին Հունաստանում կարծում էին, որ մեղրը նպաստում է երկարակեցությանը: Ավելին, հին հույները հավատում էին, որ աստվածները անմահ են հենց այն պատճառով, որ նրանք հատուկ մեղր են ուտում:
- Մեղրը հզոր բնական պահպանող միջոց է: Դեռեւս հին ժամանակներում միսը երկար պահելու նպատակով պատում էին մեղրով: Այն նաեւ հատուկ քսուկի բաղադրիչներից էր, որն օգտագործվում էր հին եգիպտական մումիաները պատելու համար: Ալեքսանդր Մակեդոնացու մարմինը, որը մահացավ ռազմական արշավներից մեկում, եւս պատեցին մեղրով, որպեսզի չքայքայվի, եւ կարողանան հասցնել տուն:
- «Մեղրամիս» տերմինը գալիս է Նորվեգիայից, որտեղ, ըստ հին ավանդույթի, նորապսակները հարսանիքից հետո 1 ամիս շարունակ ամեն օր պետք է կամ ուտեին մեղր, կամ էլ խմեին մեղրով պատրաստված խմիչքներ:
- Աշխարհի ամենաթանկ մեղրը ստացվում է Արեւմտյան Հայաստանում եւ կոչվում է «Կախարդական»: Այն հավաքում են Արդվին քաղաքում գտնվող 1800 մետր խորության անձավում: Տեղացի մեղրագործ Գունի Գանդուզը 2009 թ. պատահաբար նկատել է, որ մեղուների պարսեր են շարժվում անձավի ուղղությամբ: Նա մտել է անձավ եւ հայտնաբերել մեծ քանակության մեղր: Սակայն մեղուների բներին հասնել կարողացել է միայն հատուկ մասնագետների օգնությամբ: Նրանք հավաքել են 18 կգ մեղր, որը Ֆրանսիայի լաբորատորիաներում ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ դա շատ բարձրորակ, հանքանյութերով հարուստ մեղր է: Այդ մեղրի առաջին կիլոգրամը վաճառվել է 45000 եվրոյով ֆրանսիական ֆոնդային բորսայում: Երկրորդ գնորդը եղել են չինացի դեղագործները, ովքեր վճարել են 28000 եվրո: Այժմ այս մեղրի կիլոգրամը վաճառվում է 5000 եվրոյով:
- Ամենաշատ մեղր արտադրող երկիրը Չինաստանն է, որտեղ տարեկան ստանում են 305 000 տոննա մեղր: Նրան հաջորդում են ԱՄՆ-ն, Արգենտինան, Թուրքիան եւ Ուկրաինան:
- Չափսերով ամենամեծ մեղուները ապրում են Նեպալի բարձր լեռներում: Տեղացիները միայն իրենց կյանքը վտանգելով են կարողանում հասնել անհասանելի ժայռերը` ստանալու այդ յուրահատուկ մեղրը:
- Մեղուներ ապրում են նաեւ Աֆրիկայում, բայց նրանք մեղր չեն պատրաստում, քանի որ այս մայրցամաքում ցուրտ ու սոված ձմեռներ չեն լինում, եւ նրանց անհրաժեշտ չէ պահեստավորել սնունդը:
- Ռուսաստանում ամենաշատ մեղրն արտադրվում է Սիբիրի շրջանում, որտեղ մեղվաբուծությամբ սկսել են զբաղվել միայն 19-րդ դարից սկսած:
Մ. Ա.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում