Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տոկիոյի ՕԽ-ի կազմակերպիչները հրապարակել են թեստային մրցաշարերի ժամանակացույցը

Տոկիոյի ՕԽ-ի կազմակերպիչները հրապարակել են թեստային մրցաշարերի ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիո -2020 կազմկոմիտեն հրապարակել է թեստային մրցաշարերի ժամանակացույցը, որոնք պետք է տեղի ունենան Օլիմպիական  խաղերից առաջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 18 մարզաձևերի  մրցաշարերը կանցկացվեն մարտից մինչև  մայիս։Ժամանակացույցը կազմելիս կազմկոմիտեն խորհրդակցել է  միջազգային  մարզական ֆեդերացիաների հետ։ 

Թեստային մրցումների ընթացքում   շեշտը դրվելու է երեք հիմնական ուղղությունների վրա. մրցման  տարածքը, տեխնոլոգիաների օգտագործումը և անձնակազմի պատրաստվածությունը, ներառյալ՝  COVID-19- ին հակազդելու հարցերը: 

Հատուկ ուշադրություն կդարձվի կորոնավիրուսի տարածումը վերահսկող միջոցներին, կմշակվի  գործնական գործողությունների  շարք,  որն ուղղված կլինի ինչպես մրցումների մասնակիցների, այնպես էլ երկրպագուների առողջության պաշտպանությանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am