Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

Ռոհանին Էրդողանին ասել է, որ Իրանն անհրաժեշտ ժամանակին վրեժ կլուծի միջուկագետի սպանության համար

Ռոհանին Էրդողանին ասել է, որ Իրանն անհրաժեշտ ժամանակին վրեժ կլուծի 
միջուկագետի սպանության համար

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը ճիշտ ժամանակին վրեժ կլուծի իրանցի ֆիզիկոս-միջուկագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Հարմար ժամանակին սպանվածի արյան վրեժն Իրանի կառավարության իրավունքն է»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Իրանի նախագահի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:

Ռոհանին նաեւ նշել է, որ «եթե հակառակ կողմը (խոսքը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մասին է- ծանոթ. ՏԱՍՍ-ի) կկատարի իր պարտավորությունները միջուկային գործարքի շրջանակներում, ապա Իրանը կվերադառնա համաձայնության կատարմանը»:

Նոյեմբերի 27-ին մահափորձ է տեղի ունեցել Ֆախրիզադի դեմ, որը ղեկավարել է երկրի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնը՝ Թեհրանի նահանգի Դամովենդ քաղաքի շրջանում։ Ավելի ուշ ՊՆ-ն հաստատել է, որ գիտնականը վիրավորվել է եւ հետագայում մահացել հիվանդանոցում ։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մասնագետի սպանության մեջ Իսրայելի հետքն է նկատվում: Մեջլիսի (խորհրդարան) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպվել է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ