Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սանդուն Քիշնեւում բողոքի ակցիայի ժամանակ պահանջել է կառավարության հրաժարականը

Սանդուն Քիշնեւում բողոքի ակցիայի ժամանակ պահանջել է կառավարության հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուն, Քիշնեւի կենտրոնում ելույթ ունենալով բողոքարարների առջեւ, պահանջել Է վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ կառավարության հրաժարական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Սանդուն գործող նախագահ Իգոր Դոդոնին մեղադրում Էր «իշխանությանը բռնատիրելու» փորձի մեջ այն կապակցությամբ, որ Դոդոնին աջակցող Սոցիալիստների կուսակցությունը խորհրդարանում օրինագիծ Էր ներկայացրել Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը նախագահի ենթակայությունից դուրս հանելու մասին: Սանդուն դեկտեմբերի 3-ին իր կողմնակիցներին կոչ Է արել դուրս գալ բողոքի ակցիայի՝ պետության ղեկավարի լիազորությունների կրճատման դեմ հանդես գալու համար: Մարդիկ, որոնք ցանկանում են աջակցել Սանդուին, Երեւանի ժամանակով 12:00-ից հավաքվել Էին մայրաքաղաքի կենտրոնում:

«Ցանկանում եմ բոլորին խնդրել՝ լինել համախմբված հասարակություն, մենք ունենք մի նպատակ՝ մենք ցանկանում ենք լավ երկիր կառուցել բոլոր օրինավոր մարդկանց համար: Ես խոստանում եմ կատարել այս բոլոր պարտավորությունները, բայց դրա համար հարկավոր Է ձերբազատվել խորհրդարանում կոռուպցիոներներից. պահանջում ենք վաղաժամկետ ընտրությունների անցկացում, ինչպես նաեւ կառավարության հրաժարական»,-հայտարարել Է Սանդուն:

Երկրում համավարակի կապակցությամբ բողոքի ակցիայի մասնակիցներին խնդրում են պահպանել պաշտպանության բոլոր միջոցառումները՝ կրել դիմակ եւ պահպանել սոցիալական հեռավորությունը, դրանց հետեւում են ոստիկանության ներկայացուցիչները: Ավելի վաղ բողոքին աջանկցում Էին ընդդիմությունից պատգամավորներ, որոնք արգելափակել Էին խորհրդարանի ամբիոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am