Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 3 ահաբեկչական տարր է վնասազերծել Իրանի հյուսիս-արևմուտքում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 3 ահաբեկչական տարր է 
վնասազերծել Իրանի հյուսիս-արևմուտքում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երեք ահաբեկչական տարր է վնասազերծել երկրի հյուսիս-արևմուտքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ Արևմտյան Ադրբեջան նահանգում վնասազերծված տարրերը մտադիր էին ահաբեկչություն իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը նաև մեծ քանակությամբ զենք, զինամթերք և կապի միջոցներ են առգրավել:

Կան հաստատված տվյալներ, որ Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների է տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում օգտագործելու համար: Ահաբեկիչների մի մասը տեղակայվել է Իրանի հյուսիսային սահմանին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ