Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տուրօպերատորները պատմել են, թե ամռանը որքան կարժենա հանգստանալը Սոչիում

Տուրօպերատորները պատմել են, թե ամռանը որքան կարժենա հանգստանալը Սոչիում
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրօպերատորները վերլուծել են հաջորդ տարվա ամռանը Սոչի ամրագրված ուղեգրերի միջակա տվյալները եւ կանխատեսել այդ հանգստի արժեքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Սոչի շրջագայությունների վաճառքների դինամիկան 2021 թվականի ամառային տարեշրջանի համար անցյալ տարվա ցուցանիշներն այժմ գերազանցում Է եռակի, եւ նույնքան Էլ աճել Է այդ ուղղության պահանջարկը, պատմել են խոշոր տուրօպերատորի ներկայացուցիչները:

Զանգվածային տուրհոսքն այդ ուղղությամբ 2021 թվականին, դատելով ընթացիկ վաճառքներից, սպասվում են արդեն ապրիլի սկզբին: Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից բազմաթիվ ճանապարհորդների համար դա գնի տեսակետից ամենահասանելին կլինի ձմեռվանից հետո:

Առողջարանային ամենամեծ տարեշրջանը սկսվում Է մայիսի սկզբին, իսկ առավելագույն ծանրաբեռնվածությունն սպասվում Է հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 20-ը: Ամենապահանջվածը կդառնան Կենտրոնական Սոչին, Ադլերը, Իմերեթի ցածրադիր վայրը, կանխատեսում են փորձագետները: Ծանրաբեռնվածությունը փոքր կլինի Լոո, Դագոմիս եւ Լազարեվսկոյե ավաններում: Հանգստի միջին տեւողությունը կկազմի յոթից-տասն օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am