Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

 Եվրոպան ՀԲԳ-ի ներմուծումը նոյեմբերին կրճատել Է 40 տոկոսով

 Եվրոպան ՀԲԳ-ի ներմուծումը նոյեմբերին կրճատել Է 40 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները Եվրոպայի գազամբարներ 2020 թվականի նոյեմբերին տարեկան արտահայտությամբ կրճատվել Է 39 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Gas Infrastructure Europe լրատվական հարթակի տվյալները:

ՀԲԳ-ի մատակարարումները 2020 թվականի նոյեմբերի ընթացքում (6,704 մլրդ խորանարդ մետր) կարողացել են նաեւ 12 տոկոսով ավելանալ հոկտեմբերի մակարդակի նկատմամբ (5,97 մլրդ խորանարդ մետր), որը նվազագույն ցուցանիշն Է վերջին երկու տարվա ընթացքում:

Ընդ որում, ավելի վաղ սեպտեմբերին՝ օգոստոսի նկատմամբ, իսկ հետո հոկտեմբերին՝ սեպտեմբերի նկատմամբ, մատակարարումները նվազել են ի հեճուկս սպառման աճի սեզոնային միտման: ՀԲԳ-ի ներմուծումը տարեկան արտահայտությամբ նոյեմբերին կրճատել են ընդունող գազամբարների բացարձակապես բոլոր եվրոպական սեփականատեր երկրները:

ԱՄՆ-ը նոյեմբերին մայրցամաքային Եվրոպայի Հյուսիս-Արեւմուտք Է մատակարարել արդեն հինգ լցանավ (2-ական Հոլանդիային եւ Բելգիային եւ մեկը՝ Ֆրանսիային) այն դեպքում, երբ հոկտեմբերին եղել Է չորս լցանավ (երեքը՝ Նիդեռլանդներին եւ մեկը՝ Ֆրանսիային), վկայում են Bloomberg-ի մոնիթորինգի տվյալները: Մեծ Բրիտանիա ՀԲԳ-ի մեծ հոսք Է արձանագրվել ԱՄՆ-ից՝ տասը լցանավ՝ նոյեմբերին. հոկտեմբերին եւ ավելի վաղ մատակարարում չի եղել:

Դրա հետ մեկտեղ Քատարը՝ Մեծ Բրիտանիա ՀԲԳ-ի մատակարարումների երբեմնի նախկին մոնոպոլիստը, գրեթե հեռացել Է ինչպես մայրցամաքային Եվրոպայի հյուսիսարեւմտյան շուկայից, այնպես Էլ Մեծ Բրիտանիայի. նոյեմբերին շուկայի այդ սեգմենտներն ստացել են ընդամենը մեկական քատարյան լցանավ: Համաշխարհային տնտեսության կողմից համավարակի ճգնաժամի հաղթահարման համեմատ ասիական շուկան վերադարձնում Է ՀԲԳ-ի ազատ ծավալների համար գլխավոր մագնատի իր կոչումը՝ հեղինակավոր մրցանակ ապահովելով մյուս շուկաների նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ