Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ-ն դատապարտում է ահաբեկչությունները. ԱԳՆ արձագանքը իրանցի ֆիզիկոս Ֆախրիզադեի սպանությանը

ՀՀ-ն դատապարտում է ահաբեկչությունները. ԱԳՆ արձագանքը իրանցի ֆիզիկոս 
Ֆախրիզադեի սպանությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում և ողջ աշխարհում, նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության՝ իրանցի միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը Հայաստանի արձագանքի վերաբերյալ հարցի։

«Նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն: Սպանությանը հետևել են արձագանքներ Իրանից և մի շարք այլ պետություններից: Հայաստանը, որպես Իրանի սահմանակից և բարեկամ երկիր, ինչպե՞ս է արձագանքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի սպանությանը» հարցին Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայտնի իրանցի գիտնական, ԻԻՀ պաշտպանության նախարարության պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ։

Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում և ողջ աշխարհում»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]