1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կենտրոնական բանկը մեկ տարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 1.25%-ով

Կենտրոնական բանկը մեկ տարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 
1.25%-ով

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը 2019-ի 4-րդ եռամսյակից 2020-ի 3-րդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 1.25%-ով, որն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4.25%։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԿԲ-ից՝ այս մասին ասվում է նշված ժամանակահատվածն ընդգրկող դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մեջ։

Փաստաթղթում ասվում է, որ 2020-ի 4-րդ եռամսյակին նախորդող մեկ տարվա ընթացքում Հայաստանում պահպանվել է ցածր գնաճային միջավայր, որը պայմանավորվել է ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի գործոններով։ Մասնավորապես, 2019-ի 4-րդ և 2020-ի 1-ին եռամսյակներում  ՀՀ կառավարության կողմից իրականացվել է որոշակի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ արտաքին աշխարհից փոխանցվել են հիմնականում գնանկումային ազդեցություններ։ «Ցածր գնաճին նպաստել են նաև մի շարք ապրանքային շուկաներում դիտված մրցակցային դաշտի փոփոխությունները և կարճաժամկետ սպառման ապրանքների շուկայից դեպի երկարաժամկետ սպառման ապրանքների շուկա պահանջարկի տեղաշարժը»,- նշել են հաշվետվության հեղինակները՝ հավելելով, որ այդ ընթացքում արձանագրվել է նաև մասնավոր սպառման համեմատաբար բարձր աճ՝ հիմնականում պայմանավորված ֆինանսական հատվածի կողմից վարկավորման դրական ազդեցությամբ։

Փաստաթղթում  նաև ասվում է, որ 2020-ի 2-րդ և 3-րդ եռամսյակներում առաջացել են էական գնանկումային գործոններ՝ հիմնականում ածանցելով տարեսկզբից աշխարհում և Հայաստանում բռնկված Կորոնավիրուսային համավարակից, դրա կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներից և ձևավորված վարքագծային փոփոխություններից։ Ստեղծված իրավիճակում, չնայած իրականացված  զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականությանը, արձանագրվել է տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի էական նվազում՝ հիմնականում պայմանավորված տնտեսական հեռանկարի հետ կապված մեծ անորոշությունների ներքո մասնավոր սպառման նվազման և ներդրումների հետաձգման հանգամանքներով։ «Գնանկումային ճնշումները չեզոքացնելու և գնաճը կանխատեսվող 3 տարվա հորիզոնում նպատակային ցուցանիշին մոտեցնելու համար ԿԲ-ն նշված ժամանակահատվածում ավելացրել է դրամավարկային խթանման չափը՝ աստիճանաբար իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ՝ 1.25 տոկոսային կետով. 2020 թ. սեպտեմբերի վերջին այն կազմում է 4.25%»,- ասվում է հաշվետվության մեջ։

Ըստ ԿԲ-ի, 12-ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում պետք է պահպանվեր ցածր մակարդակում, իսկ միջնաժամկետում մոտենար և կայունանար նպատակային 4% ցուցանիշի շուրջ։ 2020-ի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]