Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

 Թուրքական նավն Անթալիա է վերադարձել Միջերկրական ծովում հանքախուզությունից հետո

 Թուրքական նավն Անթալիա է վերադարձել Միջերկրական ծովում հանքախուզությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրուչ Ռեիս» թուրքական նավն Անթալիայի նավահանգիստ Է վերադարձել Արեւելյան Միջերկրածովում հանքախուզությունն ավարտելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի Էներգետիկայի նախարարությունը:

«Օրուչ Ռեիս»-ն ավարտել Է օգոստոսի 10-ին սկսած սեյսմոլոգիական աշխատանքները Միջերկրական ծովի Դեմրե սեկտորում: 2D ձեւաչափով տվյալները հավաքվել են 10955 կիլոմետր ձգվող ծովի հատակից:

Նավը վերադարձել Է Անթալիայի նավահանգիստ»,-ասվում Է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Վերջին ամիսներին իրադրությունը Արեւելյան Միջերկրածովում սրվել Է, մասնավորապես, այս շրջանում Անկարայի հանքախուզական գործունեության ակտիվացման կապակցությամբ:

Ածխաջրածինների հանքավայրերի որոնմամբ զբաղվում Է «Օրուչ Ռեիս»-ը: Թուրքիան նավթի եւ գազի հետախուզում Է իրականացնում այն ջրատարածքներում, որոնք Հունաստանը եւ Կիպրոսը համարում են իրենց բացառիկ տնտեսական գոտին: Դա տարաձայնություններ Է առաջացնում Անկարայի եւ ԵՄ-ի մի քանի երկրների միջեւ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am