«Վահագնի Սիթի»-ն ակնհայտ առավելությամբ հաղթեց «Դվին»-ին. Բասկետբոլի Ա լիգա
13:30, 29 Նոյեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Դվին»-«Վահագնի Սիթի» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 80-65 հաշվով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բոլոր քառորդներում հաղթեց «Վահագնի Սիթին»:
Խաղում ամենաարդյունավետը «Վահագնի Սիթիից» Դարիուս Կլարկն էր՝ վաստակած 27 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 4 արդյունավետ փոխանցում:
Այս հաղթանակից հետո «Վահագնի Սիթին» 25 միավորով առաջատարն է, իսկ «Դվինը» 21 միավորով չորրորդն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում