Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Մուրադովը Հարությունյանին է ներկայացրել ՌԴ խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքը

Մուրադովը Հարությունյանին է ներկայացրել ՌԴ խաղաղապահ առաքելության 
իրականացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ զորախմբի արագ ծավալման և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման ու պահպանման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքների համար։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հատուկ շեշտադրել է գերիների վերադարձի, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքների անցկացման և զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացի կարևորությունը։ Նշվել է, որ այդ աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Լեռնային Ղարաբաղում ձևավորվել է հատուկ շտաբ, որի կազմի մեջ է մտնում նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Վաղարշակ Հարությունյանի խնդրանքով գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքը և իրավիճակը խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրերում։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ