Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուս ռազմական ինժեներները ԼՂ-ում ոչնչացրել են շուրջ 150 պայթյունավտանգ առարկա

Ռուս ռազմական ինժեներները ԼՂ-ում ոչնչացրել են շուրջ 150 պայթյունավտանգ 
առարկա

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսական ինժեներական ստորաբաժանումները իրականացնում են ինժեներական հետախուզություն և ընդհանուր օգտագործման ճանապարհների և տեղանքի ականազերծում խաղաղապահական դիտակետերի միջև ընկած հատվածներում, բնակավայրերի մոտակայքում և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներում:

Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները իրականացրել են ինժեներական հետախուզություն և պայթյունավտանգ առարկաների վնասազերծում Ստեփանակերտ քաղաքի հարավում՝ 1.5 կիլոմետր հատվածում:

Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվել:

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ընդհանուր առմամբ ինժեներական ստորաբաժումներն ականազերծել են երկու հեկտար տարածք և շուրջ երեք կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել ու վնասազերծել են 144 պայթյունավտանգ առարկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am