Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եթե չլիներ մրցավարի սխալը, ապա այս հանդիպումը կարող էր ավարտվել ոչ-ոքի. Գրիգորյան

Եթե չլիներ մրցավարի սխալը, ապա այս հանդիպումը կարող էր ավարտվել ոչ-ոքի. Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու»-ի ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի կարծիքով «Ալաշկերտ»-ի դեպ խաղում որոշիչ եղավ մրցավարի սխալը:

«Առաջին կեսում մենք մտածված տարածություն էինք տվել մրցակցին: Մեկնարկային 45 րոպեներն անհաջող դասավորվեց մեզ համար, քանի որ չհաջողեցինք մեր խաղային պլանն իրագործել: Առաջին կեսում մենք գործում էինք երեք կենտրոնական պաշտպանով և գնդակ բաց թողեցինք հենց եզրից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրիգորյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ըստ մասնագետի երկրորդ կեսում թիմը վերադասավորվեց և սկսեց խաղալ երկու կենտրոնական պաշտպանով: «Եթե չլիներ մրցավարի սխալը, ապա այս հանդիպումը կարող էր ավարտվել ոչ-ոքի»,-շեշտեց նա:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Ուրարտու»-ն և «Ալաշկերտ»-ը: «Ուրարտու»-ի մարզադաշտում կայացած խաղում հաղթեց «Ալաշկերտ»-ը 1:2 հաշվով: Վերջիններիս կազմում աչքի ընկան Հովսեփյանը և Գալվաոն, իսկ «Ուրարտու»-ից հեղինակության գնդակը խփեց Ռադչենկոն: «Ուրարտու»- «Ալաշկերտ»`1:2:

Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտ»-ը շրջանցեց «Ուրարտու»-ն և այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ալեքսանդր Գրիգորյանի սաները երկրորդն են:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am