Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Շրջվարչակազմի ղեկավարը  ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման 
ներկա ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի բնակավայրերում շարունակվում են բնակչության և ունեցվածքի տարհանումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:

Նրա խոսքով այդ գործում Արցախի կառավարության կողմից  համապատասխան աջակցություն է ցուցաբերվում: Չնայած դրան ցանկալի է նաև կամավորական խմբերի մասնակցությունն ու լրացուցիչ տրանսպորտային միջոցների ընդգրկումը:

«Չնայած առայժմ պաշտոնական տեղեկության բացակայությանը՝ ամեն դեպքում իմ անմիջական պատասխանատվության ներքո տարհանում է ընթանում նաև շրջկենտրոն Բերձորում»,- մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով որ բնակիչներն ըստ հնարավորության  հիմնականում տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության, ինչպես  նաև Արցախի բնակավայրեր:

Վան Նովիկով 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am