Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով նոյեմբերի 25-ին, ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղում ստուգել և բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի 57-ամյա մի բնակչի «ԶԻԼ» մակնիշի մեքենան` բեռնված 10 խմ փայտանյութով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Քննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am