Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Նոր Զելանդիայում մոտ 100 կետ է ափ նետվել

Նոր Զելանդիայում մոտ 100 կետ է ափ նետվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոյեմբերի 25-ին Նոր Զելանդիայում գտնվող Չաթեմ կղզիներում ափ նետված տասնյակ կետեր և դելֆիններ են հայտնաբերվել։ Իշխանությունները հայտարարել են, որ սատկել է  97 կետ ու 3 դելֆին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Նոր Զելանդիայի բնապահպանության մարմինը (DOC) հայտարարել  է, որ փրկարարները կղզի են ժամանել ահազանգը ստանալուց անմիջապես հետո, սակայն կենդանիներն արդեն սատկած են եղել: Նոր Զելանդիայի բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Ջեմմա Ուելչի հայտնած տվյալների համաձայն փրկարար թիմերի ժամանման պահին  26 կետեր  դեռևս կենդանի են եղել, սակայն դրանք շատ թույլ վիճակում էին։ Ուելչը նշել է, որ իրենք հնարավոր ամեն ինչ կանեն այդ 26 կետերին փրկելու, և կրկին ջուրը վերադարձնելու համար։

1918 թվականին Չաթեմի կղզիներում գրանցված նմանատիպ միջադեպի արդյունքում սատկել էին շուրջ 1000 կետեր: Մինչ օրս գիտնականները չեն կարողանում ստույգ պատասխան տալ, թե ինչը կարող Է դառնալ կետազգիների նման զանգվածային ինքնասպանությունների պատճառը, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում Երկրագնդի տարբեր անկյուններում: Որպես կանոն, եթե մի կետ կամ դելֆին ափ է նետվում, ապա խմբից մյուսները փորձում են օգնել, եւ ի վերջո կիսում են նրա ճակատագիրը:

Սեդրակ Սարգսյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ