Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Իսպանիայի ծառայությունները 300-ից ավելի միգրանտների են փրկել ծովում

Իսպանիայի ծառայությունները 300-ից ավելի միգրանտների են փրկել ծովում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի փրկարար ծառայությունը եւ Քաղաքացիական գվարդիան 300-ից ավելի միգրանտների են փրկել ծովում, որոնց հայտնաբերել են նավակների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Կանարյան կղզիների արտակարգ ծառայության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Twitter-ում:

«Երեկ երեկոյան ծովում փրկարար ծառայությունը եւ Քաղաքացիական գվարդիան 300-ից ավելի միգրանտների են փրկել, որոնք գտնվում Էին ծովում, 11 նավակների վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Արտակարգ ծառայության տվյալներով՝ նավակներից մեկի միգրանտները տեղափոխվել են Լանսարոտե կղզու վրա գտնվող Արեսիֆե մունիցիպալիտետ, մնացածները՝ Գրան-Կանարիա կղզու Արգինեգին քաղաք: Ինչպես հաղորդվում Է, բժիշկները զննել են միգրանտներին եւ հաստատել նրանցից մեկի մահը:

Եվս վեց մարդ հոսպիտալացվել Է: Ավելի վաղ Իսպանիայի իշխանություններն արտակարգ դրություն Էին հայտարարել Կանարյան կղզիներ անօրինական միգրացիայի կապակցությամբ: Իսպանիան վերապրում Է 2006 թվականից ի վեր միգրանտների ամենամեծ հոսքը Կանարներ. վերջին ամսվա ընթացքում ծովով այստեղ են ժամանել ավելի քան 8 հազար աֆրիկացիներ, այնքան, որքան տարվա սկզբից մինչեւ հոկտեմբերի կեսերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ